Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

 Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գործավարության ապահովում՝ ՀՀ դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան, գործավարություն իրականացնելիս ստացված տեղեկության ամբողջականության, հավաստիության, գաղտնիության ապահովում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստում, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն, 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
3) <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<ՀՀ դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, 
4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն:
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<26>> փետրվարի 2014թ.:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. մարտի 12-ին ժամը <<11:00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627/:
 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am