Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի արխիվի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող փակ մրցույթի մասին

Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի արխիվի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող փակ մրցույթի մասին

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

ստացվող փաստաթղթերի գրանցման, հաշվառման ապահովումը, փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներ իրականացնելը, ստացվող և առաքվող փաստաթղթերի, գործերի գրանցման ու առաքման, փաստաթղթերի պահպանման աշխատանքների ապահովումը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ կրթություն,  
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
3) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, 
4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
5) անհրաժեշտ (պարտադիր կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից  այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 25 հունվարի 2012թ. :

Մրցույթն անցկացվելու է 2013թ. փետրվարի 11-ին ժամը 11:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/ :

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-627/ :

 

 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am