Բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին
 Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
կազմակերպում և ապահովում է դատախազության համակարգի բյուջետային գործընթացի պլանավորումը և իրականացումը, ապահովում է դատախազության համակարգի բյուջետային ֆինանսավորման իրականացման գործընթացը, ղեկավարում և կանոնակարգում է դատախազության համակարգի կազմակերպությունների կողմից իրականացվող պետական գնումների գործընթացը, ապահովում է հսկողությունը դատախազության համակարգի կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ, կազմակերպում է դատախազության աշխատակազմի և համակարգի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարումը և դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողությունը, նախապատրաստում է առաջիկա տարվա բյուջետային հայտի, այդ թվում` միջնաժամկետ ծախսային ծրագրերի` դատախազությանը վերաբերող հայտերը, կազմում է ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները, ապահովում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների գծով դատախազության պարտավորությունների կատարումը, իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
 
 Պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 
1) բարձրագույն կրթություն` տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ, 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, 
3) <<Դատախազության մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>>, <<Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>>, <<Աշխատանքի վարձատրության մասին>>, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>>, <<Հարկերի մասին>>, <<Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին>>, <<Եկամտահարկի մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության <<ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> որոշման, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի <<ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին>> N 59 հրամանի, <<ՀՀ դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
5) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն, 
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում: 
 
 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է <<26>> փետրվարի 2014թ.:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. մարտի 12-ին ժամը <<11:00>>-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /հեռախոս 511-627/:
 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am