Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար

Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) միջնակարգ կրթություն,
2)«Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
3) անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
4) անհրաժեշտ (պարտադիր կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 03 օգոստոսի 2013թ.:
Մրցույթն անցկացվելու է 2013թ. օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/ :
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-627/ :

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
6. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am