Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի թիվ 3 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար

Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի թիվ 3 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Բաժնի աշխատանքների ղեկավարում, աշխատանքի ծրագրին համապատասխան աշխատակազմի և դատախազության գործունեության հետ կապված աշխատանքների իրականացում, անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության նախապատրաստում, հաշվետվությունների ներկայացում, փաստաթղթաշրջանառության, փաստաթղթերի պահպանման և դրանց արխիվացման աշխատանքների կազմակերպում, իր անմիջական ենթակայության տակ գտնվող դատախազության աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքային կարգապահության կանոնների կատարման նկատմամբ հսկողության իրականացում, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում: 

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) բարձրագույն կրթություն, 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
3)«Դատախազության մասին», «Իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
5)ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն, 
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում: 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 03 օգոստոսի 2013թ.:
Մրցույթն անցկացվելու է 2013թ. օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում 
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/ :
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-627/ 

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
5.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 6.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
 

 

 

 

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am