Բաց մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնի համար

Հայտարարություն` ՀՀ դատախազության աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Գլխավոր դատախազության ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկման իրականացման և գլխավոր դատախազությունում գործավարության միասնական կարգի իրականացման ապահովում, գլխավոր դատախազությունում ստացված փաստաթղթերի մուտքագրման և դրանց առաքման աշխատանքների կատարման ապահովում, գլխավոր դատախազի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հրամանների, կագադրությունների ու ցուցումների հաշվառման և դրանց առաքման աշխատանքների կատարման ապահովում, բաժնում ստացված պաշտոնական գրությունների և քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների շարժի, վիճակագրական քարտերի վարման աշխատանքների կատարման ապահովում, գլխավոր դատախազի, նրա տեղակալների կողմից հսկողության վերցված փաստաթղթերի հաշվառման և հսկողական քարտերի լրացման աշխատանքների կատարման ապահովում, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում: 
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1) միջնակարգ կրթություն, 
2)«Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
3) անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
4) անհրաժեշտ (պարտադիր¤ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 07 մարտի 2013թ.:
Մրցույթն անցկացվելու է 2013թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում 
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/ :
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-627/ :

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/. 
 
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
 
3. աշխատանքային գրքուկ.
 
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
 
5.ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
 
5.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/. 
 
 6.հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/.
 

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am