Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

     Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
     ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
բաժնի բնականոն գործունեության ապահովումը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը, անձնակազմին և նրա գործունեության երաշխիքներին վերաբերող պահանջների, ինչպես նաև անձնակազմի հարցերով՝ գլխավոր դատախազի և աշխատակազմի ղեկավարի հրամանների, ցուցումների և կարգադրությունների կատարման ապահովումը, անձնակազմի հարցերով՝ գլխավոր դատախազի և աշխատակազմի ղեկավարի հրամանների, ցուցումների և կարգադրությունների նախագծերի  նախապատրաստումը, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար դիմողների գործերի նախապատրաստումը և դատախազության որակավորման հանձնաժողովին ներկայացնելը,  հերթական ատեստավորման և վերապատրաստման ենթակա դատախազների ցուցակների նախապատրաստումը, անձնակազմի անձնական գործերի վարման աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
     ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2007թ. դեկտեմբերի 29-ի «ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը սահմանելու մասին» N 94 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչ-պես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):

 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 21-ը:
 Մրցույթն անցկացվելու է 2016թ. դեկտեմբերի 5-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
 Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
 

     Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am