Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի զբաղեցման համար

 Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
վարչության աշխատանքների համակարգումը կոնկրետ բնագավառներում, դատախազության համակարգում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի համակարգումը, դատախազության համակարգի պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի, բյուջետային հայտի կազմման աշխատանքներին մասնակցությունը,  վարչության գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը համապատասխան եզրակացություններով և տեղեկանքներով կազմելու ու հաստատման ներկայացնելու աշխատանքների համակարգումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Գնումների մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) ղեկավարման հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական ունակությունների և հմտությունների տիրապետում, տրամաբանելու, տարբեր իրավիճակ-ներում կողմնորոշվելու ունակություն,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ): 
 
 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 18-ը:
Մրցույթն անցկացվելու է 2016թ. դեկտեմբերի 5-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5): 
 Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
 
  Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:
 
 
 

Գլխավոր դատախազի խոսքը զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքների ամփոփմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527