Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնի զբաղեցման համար

 Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կոնկրետ աշխատանքների համակարգումը. աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմին ամրագրված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ ներկայացնելը, իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություն և նյութեր ստանալը, իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում:   
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն կրթություն, 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, 
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 43 հրամանով հաստատված կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ-ներում կողմնորոշվելու ունակություն, 
4) անհրաժեշտ (պարտադիր) ղեկավարման հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական ունակությունների և հմտությունների տիրապետում, տրամաբանելու, տարբեր իրավիճակ¬ներում կողմնորոշվելու ունակություն, 
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն, 
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
 
 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 18-ը:
 Մրցույթն անցկացվելու է 2016թ. դեկտեմբերի 5-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5): 
 Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
 
  Պահանջվող փաստաթղթերի ցանկ
 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:
 

 

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am