Բաց մրցույթ` դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար

 Հայտարարություն՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով:
 Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին: 
 Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1) դիմում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին
2) անձը հաստատող փաստաթուղթ. (նաև պատճենը)
3) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ. (նաև պատճենը)
4) կադրերի հաշվառման անձնական թերթիկ
5) ինքնակենսագրություն
6) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
7) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է) (նաև պատճենը)
8) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ /կցվում է/
9) մեկ լուսանկար 3X4 չափսի
10) բնութագիր /ցանկալի է/:
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. դեկտեմբերի 11-ը ներառյալ:
Մրցույթն անցկացվելու է 2016թ. հունվար ամսին ՀՀ գլխավոր դատախազության շենքում
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5/:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավոր
դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-538, 511-541/ :

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527