Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

 Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
դատախազության համակարգի նյութատեխնիկական ապահովման և տրանսպորտային սպասարկման, դատախազության վարչական շենքերի էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարման, օդափոխման համակարգի և վերելակների շահագործման, շենքերի և շինությունների հիմնանորոգման, ընթացիկ նորոգման և ջեռուցման աշխատանքների համակարգումը, դատախազության համակարգի կարիքների համար իրականացվող պետական գնումների գործընթացի ղեկավարումը և կանոնակարգումը, առաջիկա տարվա բյուջետային հայտի, այդ թվում` միջնաժամկետ ծախսային ծրագրերի` դատախազությանը վերաբերող հայտերի կազմման աշխատանքներին մասնակցությունը, դատախազության գույքի և դրա շարժի, նյութական և ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, գնումների պլանավորման, նախապատրաստման, պայմանագրերի կնքման և դրանց պահանջների կատարման համակարգումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
 ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, 
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, 
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Գնումների մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
4) անհրաժեշտ (պարտադիր) ղեկավարման հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական ունակությունների և հմտությունների տիրապետում, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն, 
7) հայերենի պատշաճ իմացություն, 
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ): 
 
 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. նոյեմբերի 20-ը:
 Մրցույթն անցկացվելու է 2015թ. դեկտեմբերի 8-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5): 
 Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
 
 Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքուկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:
 

 

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am