Բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի 2 թափուր պաշտոնների զբաղեցման համար

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի 2 թափուր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթների մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջա¬նառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) առնվազն միջնակարգ կրթություն, 
2) «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
3) անհրաժեշտ տեղեկության տիրապետում, 
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, 
5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. սեպտեմբերի 15-ը:
Մրցույթն անցկացվելու է 2015թ. սեպտեմբերի 30-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5): 
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):
 
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքուկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2019 թվականի հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527