Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր հաշվապահի թափուր պաշտոնի զբաղեցման համար

     Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր հաշվապահի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:

     ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
    դատախազության հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացի իրականացումը, հաշվապահական հաշվառման գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ձևակերպման ու հաշվային պլանին համապատասխան ձևակերպումների համակարգչային ծրագրում մուտքագրման իրականացումը, հաշվապահական հաշվառման կուտակիչ տեղեկագրերի ստուգման և ամփոփման, դրանց հիման վրա ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման իրականացումը, բանկային գործարքների իրականացումը, գործուղումների հաշվարկման, ձևակերպման, ամփոփման աշխատանքների իրականացումը, հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և խնայողաբար օգտագործման, հաշվապահական հաշվառման դրվածքի ու գործունեության վերահսկումը, իրականացվող բոլոր տնտեսական գործառույթների, հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց արտացոլման, օպերատիվ տեղեկության ներկայացման, սահմանված ժամկետներում հաշվապահական հաշվետվության կազմման, ներտնտեսական ռեզերվների բացահայտման ու հավաքագրման նպատակով իրականացվող հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացման նկատմամբ հսկողության ապահովումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում:

      ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
 

1) տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) կամ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,

3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Եկամտային հարկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավար¬չա¬կան հմտու¬թյուն¬ների և ունակությունների տիրապետում,

5) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկության տիրապետում,

6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն,

8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. փետրվարի 25-ը:
Մրցույթն անցկացվելու է 2015թ. մարտի 12-ին ժամը «1100»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
 
1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքուկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2019 թվականի հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527