16.06.2020 | Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն` Հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթներին ներկա գտնվելու համար հավատարմագրված դիտորդներ ներգրավելու մասին

2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու են բաց մրցույթներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով։

 

Վերոնշյալ բաց մրցույթների անցկացման նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով այդ մրցույթներին որպես դիտորդ ներկա գտնվել ցանկացող անձինք կարող են դիմել ՀՀ դատախազություն:

 

Դիտորդ կարող է լինել այն անձը, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առնվազն մեկ տարվա տեսական կամ պրակտիկ փորձառություն: Դիտորդական առաքելությունն իրականացվում է հասարակական հիմունքներով:

 

Դիտորդը պետք է նախապես հավատարմագրվի՝ անձամբ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առնվազն մեկ տարվա տեսական կամ պրակտիկ փորձառությունը հավաստող փաստաթուղթ:

 

Դիտորդին դիտորդական առաքելություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահը տալիս է իր համաձայնությունը՝ երկու օրվա ընթացքում, որի վերաբերյալ տեղեկացվում է տվյալ դիտորդը:

 

Դիտորդների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ արտակարգ դրության պայմաններում դիտորդների ներկայությունը մրցույթի անցկացման սենյակում կարող է արգելվել կամ նրանց քանակը կարող է նվազեցվել: Դիտորդների կողմից մրցույթային գործընթացի տեսանկարահանումը, լուսանկարահանումը կամ ձայնագրությունն արգելվում է: Դիտորդն առանց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքներին որևէ կերպ միջամտելու հետևում է նիստի ընթացքին:

 

Արտակարգ դրության պայմաններում դիտորդների ներկայությունը մրցույթի անցկացման սենյակում արգելվելու դեպքում, համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության պարագայում նրանք դիտորդական առավելություն են իրականացնում հեռավար եղանակով:

 

իմումներն ընդունվում են 2020թ. հունիսի 23-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 09։30-ից մինչև 17։30-ն (ընդմիջում՝ 13:00-14:00): Դիմումների ընդունման աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010 511-541, 010 511-698, 010 511-538, էլեկտրոնային փոստի հասցե՝ cv@prosecutor.am):

 

Հիցեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով մրցույթներն անցկացվելու են 2020թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը ներառյալ:

 

Մրցույթը տեղի է ունենալու Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9):

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527