10.01.2020 | 2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա:

 

49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

 

Մասնավորապես՝

 

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

 

  • 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 
  • 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
  • 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 
  • 1-ը՝ հիվանդությունից,
  • 4-ը՝ սպանության հետևանքով,
  • 2-ը դժբախտ պատահարից,
  • 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
     

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

 

  • 14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
  • 12-ը՝ հիվանդությունից,
  • 3- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու:

 

Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 25-անձ:

 

2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 38 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.

 

  • 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 
  • 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
  • 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 
  • 3-ը՝ հիվանդությունից,
  • 1-ը՝ ականի պայթյունից,
  • 1-ը՝ սպանության հետևանքով,
  • 3-ը դժբախտ պատահարից,
  • 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
  • 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
  • 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

 

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերի պատճառներ են հանդիսացել՝

 

  • 11-ի դեպքում՝ ծառայության հետ չկապված ավտովթարները,
  • 10-ի դեպքում՝ հիվանդությունները,
  • 4-ի՝ դեպքում դժբախտ պատահարները:

 

Համեմատական դիտարկումը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

 

Հատկանշական է, որ 2018թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև  զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:

 

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018թ.՝ 63, ապա 2019թ՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017թ. համեմատ 2019թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով:

 

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527