30.09.2019 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Բիշքեկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդիանացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի աշխատանքներին:

 

ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 29-րդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կոորդիանացիոն խորհրդի 2018թ. գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարում համատեղ ծրագրերով նախանշված գործողությունների ընթացքին վերաբերող հարցեր, դատախազական լիազորությունների տարբեր ասպեկտներին առնչվող խնդիրների շրջանակներում իրականացնել փորձի փոխանակում: Անդրադրաձ կկատարվի նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը:

 

ՇՀԿ անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստի օրակարգում կքննարկվեն մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը հակազդման ոլորտում մասնակից և գործընկեր հանդիսացող երկրների համագործակցության ամրապնդման մեխանիզմների կատարելագործան խնդիրը:

 

Արթուր Դավթյանը երկու նիստերին էլ հանդես կգա ելույթներով:  

 

Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա մասնակից երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևի հետ հանդիպման արդյունքում նախատեսվում է երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրում:

 

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am