06.08.2019 | Նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:

 

Ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110մլրդ 500մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլրդ 182մլն ՀՀ դրամը:

 

Բացահայտված ընդհանուր վնասից շուրջ 15մլրդ 768մլն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:

 

Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1մլրդ 413մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև՝ 1մլրդ 952մլն ՀՀ դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել 1մլրդ 943մլն ՀՀ դրամը։

 

 

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am