24.07.2019 | ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի իրականացման գործըթնացին

2019 թվականի հուլիսի 24-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի և ՀՀ զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:

 

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չներկայացվեցին:

 

ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսեց վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է նրանց կրկնակի ու ավելի մանրազննին հետազոտության ենթարկել:

 

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարին նաև ներկայացրել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված իր նկատառումները:

 

Վահե Հարությունյանը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին և վերջիններիս ծնողներին վստահեցրել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում զորակոչիկները գտնվելու են նաև ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իր հոգածության, իրավական պաշտպանվածության ներքո:

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am