24.01.2019 | ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը 2019 թվականի հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։

 

Այցի շրջանակներում ծանոթանալով զորակոչային գործընթացի՝ հավաքակայանում իրականացվող փուլին՝ վերջինս անձամբ հետևել է բժշկական և մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, վիճակահանության գործընթացին, առանձնազրույցներ ունեցել զինակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ։

 

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացվող աշխատանքները՝ զինվորական դատախազն նշված գործընթացներն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ, քննարկման առարկա դարձրել  զորակոչային հանձնաժողովի աշխատանքների առավել խնդրահարույց գործառույթների իրականացման օրենսդրական կարգավորումների հստակ կիրառման հանգամանքները։

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am