26.11.2018 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Դատախազության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

 

Արցախի Հանրապետության դատախազության տոնը  մարդու և ազգի ազատության, արժանապատվության, իրավունքների վերականգնման  և արդար հաղթանակի  խոսուն վկայությունն է:

 

Այսուհետ ևս շարունակելով պահպանել ձևավորված համագործակցության բարենպաստ ավանդույթները՝ երկուստեք շարունակելու ենք համատեղ ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։

 

Մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք նվիրվել մեր ժողովրդի անվտանգությունը խաթարող հանցագործությունների բացահայտման գործին։

 

Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության տոնը, Ձեզ և դատախազության յուրաքանչյուր աշխատակցի ցանկանում եմ բարօրություն և բարեկեցություն՝ շարունակելու Ձեր ազնիվ մարտական ծառայությունը հանուն Արցախի Հանրապետության:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազի պարզաբանումները Ռ. Քոչարյանի կալանքի հարցի վերաբերյալ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am