30.07.2018 | Սյունիքի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործությունների քանակը գրեթե 3.5 անգամ ավելացել է

Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին  կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:


Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց:


2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը նախաքննության մարմինների կողմից: Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում:


Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի), նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել մեղադրանքներ:


Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան:


Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տաս անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման,  յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է:


Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղական ինքնակառավար¬ման, գյուղատնտեսության,  սոցիալական ապահովության ոլորտներում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am