09.12.2017 | ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

     ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված միջոցառմանը:

 

     ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դատախազության գործառույթների, գործունեության հիմնական արդյունքների, ինչպես նաև այս ոլորտում հանրության իրազեկությունը և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քաղաքացիական հասարակության հետ Դատախազության համագործակցության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների վերաբերյալ ելույթով:

 

     Միջոցառման ընթացքում ի դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրավաբաններին հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի՝  ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ գլխավոր դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև:  Այն ուղղված է կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում տեղեկատվության փոխանակման, աշխատանքային քննարկումների և համատեղ այլ նախաձեռնությունների միջոցով հանրային մասնակցայնության բարձրացմանը, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը նպաստելուն, ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտապանության  ապահովմանը: 
     

    ՀՀ գլխավոր դատախազը նաև մասնակցել է միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխությանը և ընտրական գործընթացներն ակտիվ լուսաբանելու և կոռուպցիոն ռիսկերը որոշակիորն բացահայտելու ուղղությամբ կատարած աշխատանքի համար «Տարվա ԶԼՄ» անվանագարկում հաղթող ճանաչված «Ազատություն» ռադիոկայանին հանձնել մրցանակը:   

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am