11.07.2017 | Կառապանին ծեծելու փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Հուլիսի 9-ին  Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ  ոստիկանի մասնակցությամբ  տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն  ուղարկվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն,  ալկոհոլի ազդեցությամբ Գյումրու կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է  կառքը հանձնել  իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել  կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս  հարվածներ է հասցրել:

 

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

 

Իրավական անդրադարձ հակընդդեմ հարցումների իրավունքին

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am