10.07.2017 | ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2016թ. տարեկան հաղորդումը

Հուլիսի 6-ին մեկնարկած Աժ արտահերթ նստաշրջանի օրակարգում քննարկվել է ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իր հիմնական ելույթում ՀՀ գլխավոր դատախազը, հիմնվելով հաշվետու տարվա ընթացքում դատախազության գործունեությանն առնչվող վիճակագրական տվյալների վրա՝ առավելապես անդրադարձավ որակական ցուցանիշներին՝ վերլուծության ենթարկելով հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակը դրա պատճառահետևանքային կապը, առանձին հանցատեսակներով արձանագրված միտումները: Հանգամանալից ներկայցվել են կուռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողական գործառույթի իրականացման, դատարաններում մեղադրանքի պաշտպանության, քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ կալանքոը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված հիմնահարցերը, դատախազական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմները, մարդու իրավունքների երաշխավորման, քրեական գործերի քննության որակի բարձրացմանն ուղղված քայլերը: Արթուր Դավթյանը պատասխանել է Աժ պատգամավորներին հուզող ինչպես առանձին, հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերին, այնպես էլ իրավապահ ոլորտին և անմիջականորեն Դատախազությանն առնչվող հարցադրումներին: Իր ամփոփիչ ելությում, անդրադառնալով ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հիմնական հարցադրումներին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ դատախազության գերխնդիրն է օրենքի գերակայության պահպանումը: Ըստ Գլխավոր դատախազի իրենց լիազորություններն իրականացնելիս դատախազները ղեկավարվում են գործով ձեռքբերված փաստական տվյալներով՝ անկախ հանցանք կատարած անձի պաշտնական դիրքից, գործունեության ոլորտից: Նա մասնավորապես բերել է տարբեր քրեական գործերով բարձրաստիճան պաշտոնատար անձանց կալանավորման և տեսակցության իրավունքից զրկման օրինակներ: Անդրադառնալով լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ հարուցված համապատասխան քրեական գործերով դատապարտվել են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ոստիկաններ: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ դատախազությունն առանջնորդվելու է խնդիրները չթաքցնելու, դրանց հետ առերեսվելու սկզբունքով, իսկ Հարղորդման շուրջ ԱԺ քննարկումների ընթացքում բարձրացված հիմնահարցերը հաշվի են առնվելու Դատախազության հետագա գործունեության ընթացքում:
 

Կոլեգիա. «Հետախուզում»

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am