Ուշադրություն
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների մասինՀանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվանՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստԿալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահըԿազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանԵրևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթԵրևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ինՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդԴիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործԺիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարանՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

16.05.2017 | ՀՀ զինվորական դատախազը խորհրդակցություններ է անցկացրել հինգ կայազորների զինվորական դատախազություններում

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը  խորհրդակցություններ է անցկացրել Եղեգնաձորի, Գորիսի, թիվ 1, թիվ 2, թիվ 3 կայազորների զինվորական դատախազություններում:

 

Խորհրդակցությունների ընթացքում կայազորների զինվորական դատախազները զեկուցել են կայազորում հանցավորության վիճակի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ տվյալները, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը:

 

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն, անդրադառնալով պետության սեփականության դեմ ուղղված հանցատեսակների բացահայտման ցուցանիշներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխարգելման ուղղությամբ կատարվող միջոցառումներին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը՝ նշելով, որ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են:

 

ՀՀ զինվորական դատախազն, ուշադրություն հրավիրելով կրկնահանցագործությունների դեպքերի վրա, նշել է, որ դրանց վիճակագրությունը վկայում է որդեգրված քրեական քաղաքականության՝ պատժի նպատակների իրացման տեսանկյունից արդյունավետության մասին: ՀՀ զինվորական դատախազը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել կրկնահանցագործությունների դեմ նախականխիչ միջոցառումները՝ հատկապես ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հանցավոր հակումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու միջոցով:

 

Զինվորական դատախազը հանձնարարել է հաճախակի հանդիպումներ անցկացնել զինծառայողների հետ՝ նրանց պարզաբանելով կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման կարևորությունը, ինչպես նաև յուրաքանչյուր զինծառայողի պարտականությունների չկատարման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը:

 

Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Վահե Հարությունյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

 

Զինվորական դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը քրեական վարույթի շրջանակներում զինծառայողների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ, այդ նպատակով գործի դնելով դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով:

 

Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ զինվորական դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը:

 

Խորհրդակցության վերջում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը տվել է առանձին հանձնարարականներ:

 

Այցի շրջանակում ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև N զորամաս,  ծանոթացել զինվորների առօրյային: Այցելության ժամանակ զրուցել է նորակոչիկների և սպայական անձնակազմի հետ` կարևորելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանումը:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2016թ. տարեկան հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am