Ուշադրություն

09.02.2017 | Մարզային ամփոփումների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով Կոտայքի և Արագածոտնի մարզերում էր

Փետրվարի 8-ին և 9-ին  ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2016թ.-ի ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել նաև վերոնշյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները: 

 

Խորհրդակցությունների ընթացքում Կոտայքի մարզի  դատախազ Վիգեն Միլիտոնյանը և Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը  ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել են 2016թ.-ին նշված մարզերում քրեաիրավական ընդհանուր վիճակի և դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առավելագույնս ուշադիր լինել  հանցագործությունների կանխմանն ուղղված աշխատանքներում: Յուրաքանչյուր մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված, հանձնարարել է ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝  մարզերի  իրավապահ բոլոր մարմինների հետ համագործակցությամբ դրական արդյունքի հասնելու նպատակով:

 

ՀՀ գլխավոր դատախազը հատկապես կարևորել է մարզերում հանցանք ծնող պատճառների բացահայտումը՝ ընդգծելով  դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության  միջոցների առավել ակտիվ կիրառման անհրաժեշտությունը:

 

Մարզերում խորհրդակցությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարզերի դատախազներին հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումների ընթացքի լուծման նկատմամբ, գործերի հրատապությամբ պայմանավորված՝  ընդունելություն կազմակերպել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն խնդրահարույց հարցեր և դրանք քննարկելու անհրաժեշտություն:

 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը, յուրաքանչյուր մարզում, ելնելով տվյալ տարածքում հանցավորության վիճակից, տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Տ. Ամբարյան «Կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված յուրաքանչյուր անձ այսօր էական մտահոգություն ունի». hetq.am

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am