08.02.2017 | ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Ժ.Սեֆիլյանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել

Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

 

Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ընդունվելուց և նույն օրը բնակելի գոտու համապատասխան խուց տեղափոխվելուց հետո, այլ վայր չի տեղափոխվել և այնտեղ է պահվում մինչ օրս: Ժ. Սեֆիլյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել, մասնավորապես՝ նա կարգապահական տույժի չի ենթարկվել: Դատախազի հարցադրմանը Ժ.Սեֆիլյանը պատասխանել է, որ որևէ խնդիր կամ բողոք՝ կապված իր պահման պայմանների, այդ թվում՝ ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունների և խցի կենցաղային պայմանների հետ, չունի:

 

Նշված ստուգայցի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527