02.02.2017 | Մարզային ամփոփումների շրջանակում ՀՀ Գլխավոր դատախազը աշխատանքային այցով Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր

Փետրվարի 1-ին և 2-ին նշված մարզերում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց մասնակցել են նաև տվյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները: Խորհրդակցությունների ընթացքում Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը և Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը զեկուցել են 2016-ին կատարված աշխատանքը, ներկայացրել հանցագործություների աճի և նվազման դինամիկան` ըստ հանցատեսակների: ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր մարզում հանցավորության վիճակի վերլուծության արդյունքներով պայմանավորված տվել է կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես հանցագործությունների կանխարգելմանն ուղղված իրավապահ բոլոր մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Արթուր Դավթյանը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը և համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովել մարզերում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ և հետևողական աշխատանք, հանցագործությունների նախականխման, յուրաքանչյուր դեպքով հետաքննության ու նախաքննության օբյեկտիվության պատշաճ որակն ապահովելու նպատակով կիրառելով դատախազական ներգործության բոլոր միջոցները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազությունների, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով իրավապահ համակարգի գործունեության կանխատեսելիության ու որոշակիության անհրաժեշտությունը:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527