15.11.2016 | ՀՀ Գլխավոր դատախազության, ՄԻՊ և Հ/Կ ներկայացուցիչները քննարկել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցեր

 Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազությունում 13.10.16թ. հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել առաջին աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը  և ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները:

 

 Հանդիպման մասնակիցները ներկայացրել են քննարկվող հարցի շուրջ իրենց նկատառումները, ուսումնասիրությունները, առաջարկությունները:

 

 Աշխատանքային քննարկման ընթացքում նախանշվել են մեխանիզմներ, որոնց կիրառման հնարավորությունը թույլ կտա կանխել կամ նվազեցնել քննության ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը, ապահովել այդ դեպքերի քննության արդյունավետությունը: Նշվել է, որ քննարկված մեխանիզմների և դրանց կիրառման մեթոդաբանության, համատեղ, բազմակողմ ուսումնասիրման արդյունքում կմշակվեն գործնական կիրառման հստակ մեխանիզմներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցության արդյունավետության նպատակով, աշխատանքային հանդիպումները դարձնել պարբերական: 

 

 Հասարակական կազմակերպությունների հետ՝ կախված դրանց գործունեության ոլորտներից, աշխատանքային հանդիպումները ՀՀ գլխավոր դատախազությունում կլինեն շարունակական:
 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2019 թվականի հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527