17.09.2016 | ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ավագանու թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ

  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա 2016 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

 

  Հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Միաժամանակ հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցներ՝ ուղղված հնարավորինս սեղմ ժամկետում հանցանք կատարած անձանց և հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2019 թվականի հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527