15.09.2016 | ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը

ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թվականին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը: 
Ա. Դավթյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն:
 
 
Կենսագրություն.
 
 Արթուր Սարգսի Դավթյան
 
 Արդարադատության I դասի խորհրդական
 
 Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
 
 Մասնագիտական գործունեություն
 
ՀՀ  Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:
 
Կրթություն
 
2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ
 
Ամուսնացած է, ունի երկու դուստր
 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2019 թվականի հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527