17.06.2016 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանն ընդունել է Դատափորձագիտական Կառույցների Եվրոպական համակարգի խորհրդի ղեկավար Ժան Դե Կինդերի գլխավորած պատվիրակությանը:
 Հանդիպմանը քննարկվել են դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության ոլորտներին առնչվող հարցեր: Ընդգծվել է փորձագիտական քննությունների տվյալների կարևորությունը:
ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը Դատափորձագիտական Կառույցների Եվրոպական համակարգի կառավարման մարմնի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև անդրազգային հանցագործություններին և դրանց բացահայտմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ:
 

 

Հ1․«Օրենքով գող» կարգավիճակ տվողն ու ստացողը կպատժվեն․ դատախազություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527