26.05.2016 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
 Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկիրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա  համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:  Մասնավորապես քննարկվել են, հանցագործություն կատարելու դեպքում  ԻԻՀ քաղաքացիներին  Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր:
 ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն առաձնացրել է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները, նշելով, որ նույնաբովանդակ խնդիրներ առաջանում են նաև Իրան այցելող ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, հաշվի առնելով երկու երկրների օրենսդրություների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, դետալային և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման  հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ  ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները:  Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ  համագործակցության ուղղությամբ  իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
 

Արագածոտնի մարզի դատախազության ամփոփումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am