17.05.2016 | Քննարկում ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել քննարկում` ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների առնչությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղար Մ. Կլոտը, ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարության մոնիթորինգի և վերապատրաստումների բաժնի պետ Մ. Ստալինին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Դ. Մելքոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դ. Ազատյանը, ՀՀԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Սաքապետոյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ԱԱԾ-ի և ՔԿ-ի ներկայացուցիչները:
Քննարկվել է միջոցառումների ծրագիրը, որը բաղկացած է 5 բաժնից՝ իրավապահ ոլորտ, օրենսդրական ոլորտ, կառուցվածքային բարեփոխումների ոլորտ, հաշվետու անձանց վերահսկողության ոլորտ, ինչպես նաև շրջանակային միջոցառումներ: Հանդիպման ընթացքում անդարադարձ է եղել փողերի լվացման դեմ պայքարին վերաբերող, ինչպես քրեաիրավական քաղաքականությանը, այնպես էլ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
 

Արագածոտնի մարզի դատախազության ամփոփումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am