07.12.2015 | Դատախազը հանձնարարել է ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստել ՀԿՀ նախագահի կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ

 ՀՀ  հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանը  ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկել  2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողներից: 
 Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ  «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):
 «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողների անունից ստացված դիմումի կապակցությամբ ևս իրականացվել է արագ արձագանքում, հեռախոսազանգով ճշտվել է հեռախոսազանգի իսկությունը, և դիմումում նշված քաղաքացիները ևս պարզաբանել են, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: 
 Այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դիմումներն ուղարկվել են ՀՔԾ  Քրեական դատավարության օրենսգրքի  180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527