04.12.2015 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանն ընդունել է ՀՀ սահմանադրական հանրաքվեի անցկացման դիտարկմանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ապահովման բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին վերաբերող հարցեր:

 Եվ. Սլոբոդան ներկայացրել է իրենց առաքելության կողմից մինչև հանդիպումը կատարված աշխատանքները, որի արդյունքում իրենք արձանագրել են, որ քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում, ԶԼՄ-ների ներկայությամբ և կողմերի հավասար արտահայտվելու իրավունքի ապահովմամբ:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը, հանրաքվեի անցկացման կապակցությամբ քարոզչության շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հետ կապված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, այդ թվում՝ ԶԼՄ-ների հրապարակումները դարձնում է քննարկման առարկա և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում տալիս  համապատասխան քրեաիրավական գնահատական, ինչի վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ դատախազության պաշտոնական կայքի միջոցով:  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ աշխատանքային խումբը նույն սկզբունքով աշխատելու է նաև քվեարկության իրականացման և  հանրաքվեին հաջորդող շրջանում:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել հանրաքվեի հետ կապված հնարավոր ընտրախախտումները կանխելու ուղղությամբ ՀՀ դատախազության գործունեությունը: Եվ. Սլոբոդան ողջունել է  հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը և համոզմունք հայտնել, որ այն բարձր պրոֆեսիոնալիզմով կլուծի իր առջև դրված խնդիրները: 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am