23.11.2015 | Կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման՝ այդ թվում զանգվածային միջոցառումների միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևորությունը և այդ գործընթացներին ապօրինի որևէ միջամտության անթույլատրելիությունը: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որ յուրաքանչյուր նման ահազանգով, հիմքերի առկայության դեպքում, դրանց տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական: Գ. Կոստանյանը հանձնարարել է նաև պատշաճ հսկողություն իրականացնել՝ իրավապահ մարմինների կողմից զանգվածային միջոցառումների, ինչպես նաև ողջ ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված գործողությունների նկատմամբ, կազմակերպելու համար բնականոն ընտրական գործընթացի իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ:   

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am