11.11.2015 | Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան ստորագրել են 2015-2017թթ. միջգերատեսչական համագործակցության ծրագիր

 Դատախազների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Երկու երկրների գլխավոր դատախազները ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև 2015-2017թթ համագործակցության ծրագիր:
Փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում: 
Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում և կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում:
2016թ.-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը,  ինչպես նաև «Մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության>> վերաբերյալ  փորձի փոխանակումը: 
 Իսկ 2017թ.-ին՝ ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաև «դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը » վերաբերող թեմաները:
  Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազները վերապատրաստվեն ՌԴ դատախազության Ակադեմիայում: Բացի այդ կողմերը պայմանավորվել են փոխանակել գիտական հրատարակություններ, ինչպես նաև Ռուսասատանի Դաշնության դատախազության և Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական նյութեր:
 Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային կոնֆերանսի որոշումների իրականացման և այլ միջազգային ֆորումների համատեղ աշխատանքները կմոտեցնեն իրենց դիրքորոշումը, կամրապնդեն փոխըմբռնումը և   կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը, իսկ ստորագրված համագործակցության ծրագիրը կբարձրացնի դատախազների առջև դրված առաջադրանքների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am