11.11.2015 | Հանդիպում ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ

  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սոչիում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի և ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի հետ:
 ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության դերը օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
 Նկատի ունենալով քրեական գործերով վարույթի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության որդեգրած քաղաքականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ. Բուայայի հետ քննարկել է համագործակցությանն առընչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ դատախազներին Մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով կազմակերպվող վերապատրաստումների ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը: Զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման շուրջ: 
 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am