09.11.2015 | Հաղորդագրություն

 ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 29.10.2015թ. գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը:
 ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի գրությունը և կից փաստաթղթերը 29.10.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն` նշված հանգամանքները պարզելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am