06.11.2015 | ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

 ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 10.06.2015թ. հաղորդագրություն էր տարածել՝ ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքին վերաբերվող հրապարակումների առնչությամբ:
 Նկատի ունենալով, որ նշված հրապարակումներում առկա է եղել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի՝ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են  ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի  դեպքի  առթիվ  հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:
Հաշվի առնելով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում` վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից այդ դեպքը թաքցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am