28.10.2015 | Դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի անհիմն որոշումը

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները  և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով: Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացման համար:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am