26.08.2015 | Աստանայում կայացել է ԵՏՄ անդամ պետությունների գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի,  Բելառուսի և Ղրղզստանի իր գործընկերների հետ:  Քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը:
  Բելառուսի  Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է այցելել Բելառուս, որտեղ և նախատեսվում է կնքել ՀՀ և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև նոր համաձայնագիր: Երկու երկրների գլխավոր դատախազները տեղում հանձնարարականներ են տվել համապատասխան ոլորտների ղեկավարներին մինչև նոյեմբեր պատրաստել նոր համաձայնագրի տեքստը:
  Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբաևի հետ հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի հետ կապված հարցերից և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկումից զատ, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը հետաքրքրություն հայտնեց ուսումնասիրելու ՀՀ դատախազության հարուստ փորձը` եվրոպական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շփման ոլորտներում: 
  Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիռա  Ջոլդուբաևայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորեց նրան Ղրղզստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
 

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am