26.08.2015 | ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Հնդկաստանի հանրապետության և Ուզբեկստանի հանրապետության գլխավոր դատախազների հետ

Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մուկուլ Ռոհատգիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշեց, որ երկու պետությունների միջև առկա չէ քրեական գործերով իրավական օգնության բնագավառում պայմանագիր, ինչը դժվարացնում է Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում ուսանող Հնկաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով կարիք առաջանալու դեպքերում իրավական օգնություն ստանալը:
  Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց հետագայում աջակցել քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելու հարցում:
  Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իխտյոռ Աբդուլաևի հետ քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկեց երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև կնքել համագործակցության ծրագիր:
 Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկեց համաձայնագրի կարգավորման առարկայի և դրա  հետ կապված այլ  հարցերը քննարկել աշխատանքային կարգով:
 
 

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am