26.08.2015 | Գ. Կոստանյանը հանդիպել է Լ. Երմոլաևին. Աստանա

 Աստանայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի հետ: Գ. Կոստանյանն, ընդգծելով  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում, նշել է, որ միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի  հետ: ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ ԳԴՀԽ-ի շրջանակում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների միջև ստեղծված արդյունավետ իրավական համագործակցությունը հետագայում կզարգանա և կամրապնդվի ընդհանուր նպատակների փոխըմբռնման հիման վրա:

 Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ բացակայում է իրավապահ համակարգների միջև շփման որևէ հարթակ և այս ոլորտում ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրավական լուծումներ` Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի  քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը: ՀՀ գլխավոր դատախազը  Լեոնիդ Երմոլաևին է փոխանցել Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը` Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով: 

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am