20.05.2015 | ՀՀ Գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունը ԱԺ-ում

  2014 թվականի մարտին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունից հետո գլխավոր դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը՝ ՀՀ Նախագահին և Ազգային ժողով ներկայացվելուց բացի, առաջին անգամ քննարկվել է Ազգային ժողովում:

 ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նման քննարկումը, ընդգծելով, որ հաշվետվողականությունը երկրի ժողովրդավարական լինելու պայմաններից մեկն է: Գ. Կոստանյանը նաև նշել է, որ ներկայացվող գործունեությունը և գործունեության արդյունքները պետք է քննարկման առարկա դառնան բացառապես մասնագիտական հարթության մեջ, քանի որ կառուցողական քննարկումն իրապես հնարավորություն կտա վեր հանել նաև դատախազության գործունեության այն թերացումները և բացթողումները, որոնց շտկումը անհրաժեշտ է երկրում առնվազն քրեական քաղաքականության արդյունավետ իրականացման առումով: 

 Գլխավոր դատախազը վստահեցրել է, որ չի կարող լինել որևէ դեպք, երբ որևէ դատախազ դրսևորի կոռուպցիոն վարքագիծ և մնա անպատիժ ու շարունակի իր ծառայությունն այս համակարգում: Հատկանշական է, որ այս ընթացքում միայն 8 անձ քրեական պատասխանատվության է ենթարկվել այն բանի համար, որ քաղաքացիներից կաշառք են պահանջել իբրև թե դատախազներին փոխանցելու համար, ընդ որում, այդ անձանցից 5-ը քննիչներ են:

ՀՀ գլխավոր դատախազը ելույթի ընթացքում առանձնացրեց երեք ռազմավարական ուղղություններ` դատախազության համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:

 Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ.

 

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527