15.04.2015 | Գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի՝ GRECO-ի պատվիրակությանը

   «Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի GRECO» մոնիտորինգային գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է Հայաստանի վերաբերյալ GRECO-ի գնահատման 4-րդ փուլի՝ «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ որպեսզի հասարակությունն անվերապահ վստահի համակարգին, անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են  դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատախազության էթիկայի և որակավորման հանձնաժողովների գործունեության կարգին, դատախազների գույքի և եկամուտների հայտարարագրմանն առնչվող հարցեր:
     Հանդիպման ավարտին GRECO-ի ներկայացուցիչները  շնորհակալություն են հայտնել  բաց, արդյունավետ և հետաքրքիր քննարկման համար:
 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am