08.04.2015 | ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

     ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված գերակա խնդիրները: Գ. Կոստանյանը  վստահեցրել է, որ համակարգի առջև դրված առաջնային խնդիրները շարունակում են մնալ կոռուպցիայի և կաշառակերության դեմ արդյունավետ պայքարը, անպատժելիության մթնոլորտի բացառումը, օրենքի և արդարության գերակայությունը: ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականության իրականացման գործում դատախազության դերին՝ իրավունքներին և պարտականություններին: Գևորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության աշխատանքի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ նախագահին և Ազգային Ժողովին ներկայացրած տարեկան հաղորդման վերաբերյալ  կլինեն խորհրդարանական լսումներ՝ առաջին անգամ, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները:

    Դեսպանը վերահաստատել է  դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արդունքներով գործակցությանը:

     Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am