27.12.2014 | Խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել տարվա ամփոփիչ խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի և  տարածքային մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: ՀՀ Գլխավոր դատախազը, ողջունելով ներկաներին, կարևորել է աշխատակազմի գործունեությունը իրավական համակարգի ամրապնդման գործում և վստահություն  հայտնել, որ աշխատակազմի աշխատանքի որակի բարձրացումը շարունակական է լինելու: <<Պետք է հետևողական լինենք առաջին հերթին մեր աշխատանքի նկատմամբ, դրանով իսկ իրավունք ձեռք բերելով պահանջել դիմացինից>>,- նշել է Գ. Կոստանյանը: 
Դատախազության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են հուշանվերներով և շնորհակալագրերով:
 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am