15.12.2014 | Միջազգային համաժողով

Այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և Եվրոպական դատարանում Կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում խորագրով միջազգային համաժողով, որի նպատակն է քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից կառուցակարգերը և մեր երկրում դրանց ներդրման հնարավորությունները, այդ հարցում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի դերը և գործունեության զարգացման ուղղությունները, ինչպես նաև ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ոլորտում ձեռքբերումներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Միջազգային համաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Ա. Թաթոյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օ. Պավլյուկը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ա. Գյուլումյանը, ՄԻԵԴ-ում Ռուսաստանի Դաշնության կառավարության լիազոր հանձնակատար Գ. Մատյուշկինը, ՄԻԵԴ-ում Չեխիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ   Վ. Շորմը, ԵԽ Նախարարների կոմիտեի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Ի. Կիտսու-Միլոնասը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ  Ա.  Զոհրաբյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ   Ա.  Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախարարության Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ  Ա. Սեդրակյանը և այլ պաշտոնատար անձիք:
  Համաժողովի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
  ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
 

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Սևանի իշխանի պաշարների վերականգնման գործընթացում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am